Սյունիքի մարզի Գորայք գյուղում 2011թ. հունիսի 1-ին` ժամը 13:30-ին, կմեկնարկի «Մանակապատ» (Քինդերվոլ) նախագիծը (www.kinderwall.am):

    «Մանակապատ»-ը ոչ ֆոռմալ կրթական նախագիծ է, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գիտելիքներ` անկախ իրենց տարիքից, դպրոցական μազայից և առանց մեծահասակների անմիջական միջամտության: Այս մոտեցումն առաջին անգամ կիրառվել և փորձարկվել է պրոֆ. Միտրայի կողմից Հնդկաստանի գյուղերում. արդյունքում նա ցույց է տվել աշխարհին ուսուցման պրոցեսի զարմանալիորեն թարմ հեռանկարներ:

    Հայաստանում իրականացվող նախագծի շրջանակում Սիսիանի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել են երկու համակարգչային տերմինալներ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր:

    «Մանակապատ»-ը կոչված է Հայաստանում ներկայացնել նոր ձևաչափ` տրամադրելով երեխաներին անսահմանափակ համակարգչային հասանելիություն μաց խաղահրապարակի ձևով` այսպիսով խթանելով իրենց ինքնուսուցման և բացահայտման ունակությունները: Սա պիլոտային նախագիծ է, որի արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Նախագծի արդյունավետության պարագայում նախատեսվում է նման ծրագրի մշակում հայաստանյան ևս 150 գյուղերի համար:

    Ինտերնետ տերմինալները տեղադրվում են դրսում, որպեսզի երեխաների համար հասանելի լինեն օրվա ցանկացած ժամի: Տերմինալների չվերահսկվող բնույթը ուսուցման ամμողջ պրոցեսը կենտրոնացնում է հենց սովորողի վրա, ինչը ուղղորդվում է երեխաների բնական հետաքրքրասիրությամբ: Խրախուսելով երեխաներին հետազոտելու Ինտերնետ տերմինալը` նրանց ընձեռվում է հնարավորություն ձեռք μերել և զարգացնել «խնդիրների լուծման» և «կրիտիկական մտածելակերպի» հմտություններ: Այսպիսով, մինչ երեխան սովորում է օգտվել կրթական ծրագրից, իր մեջ զարգանում են ինֆորմացիայի վերլուծման, սինթեզավորման և գնահատման ունակությունները, որոնք նրա մեջ ձևավորում են կրթվելու երկարաժամկետ ունակություն:

    Նախագիծը Հայաստանում իրականացվում է Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի կողմից, գլխավոր հովանավորն է «GeoTeam» ընկերությունը, գլխավոր գործընկերը` «VivaCell-MTS»-ը, գործընկերներն են` «Deem Communications» և Media Education կենտրոնը:

     

    TwitterLiveJournalFacebookWordPressGoogle GmailBlogger PostGoogle ReaderMySpaceHotmailYahoo MailShare

    Leave a Reply