Գովազդատուները «գաղթում են» վիրտուալ աշխարհ

July 19, 2011

Facebook սոցիալական ցանցում գովազդի գինն աճել է 74 տոկոսով, հաղորդում է TBG Digital գործակալությունը։ Խոշորագույն ընկերությունները ավելի հաճախ են հանում իրենց գովազդը հեռուստատեսությունից ու այն տեղափոխում ինտերնետ։

Ինտերնետ գովազդի մասին տեղեկությունները հավաքվել են այս ոլորտի խոշորագույն 4 երկրներում՝ ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։

Իսկ Efficient Frontier ընկերության տեղեկություններով Facebook-ում գովազդային քլիքի գինը տարվա երկրորդ եռամսյակում աճել է 22%-ով։ Առաջին եռամսյակում աճը 40 % էր, իսկ տարվա կտվածքով սպասվում է գովազդի գնի 80%-անոց աճ։ Ներկայումս այս սոցիալական կայքում գովազդային մեկ քլիքն արժե 48 սենթ։ Կայքի գովազդային բաժինն մեկ քլիքն արդեն առաջարկում է 1 դոլարով։

Մասնագետների կարծիքով գնի կտրուկ աճի պատճառը պահանջարկ աճն է գովազդային տարածքների քչության պայմաններում։ Եվ չնայած դրան, Facebook–ի առաջարկած գինը դեռ պակաս է այլ ինտերնետային պորտալների գումարից։ Կայքն անցած տարի գովազդից վաստակել է 2 միլիարդ դոլար, իսկ Google-ը՝ 28 ևայս ցուցանիշով դրանք ուղղակի անհամեմատելի են։

Facebook-ում խոշորագույն գովազդատուները սնունդ և ըմպելիքներ արտադրող ընկերություններն են.ամենաշատը սոցցանցում գովազդվում է coca-cola—ն։

Tert.am

 

TwitterLiveJournalFacebookWordPressGoogle GmailBlogger PostGoogle ReaderMySpaceHotmailYahoo MailShare

Մեկնաբանել