EMPORIUM-ը որոշել է աջակցել հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին
July 25, 2011

PRreality.net-ի գործընկեր EMPORIUM ամսագիրը հրապարակել է նոր հայտարարություն իր 4-րդ համարի վերաբերյալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունն ամբողջությամբ:
Բոլոր մարքեթոլոգները միաբերան կասեն, որ ամենադժվարը ծառայություններից «ապրանք» ստանալն է: Այդ ապրանքը դիրքավորելը և խթանելը նույնպես դժվար է:
Հետաքրքիր ու բարդ է զբոսաշրջային ծառայությունները որպես մարքեթինգային ապրանք դիտարկելը: EMPORIUM ամսագիրը այդ բարդ գործում որոշել է աջակցել հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին: Ինչպե՞ս դիրաքավորել հայկական զբոսաշրջային փաթեթները, ինչպե՞ ս խթանել Հայաստանը՝ որպես հետաքրքրաշարժ զբոսաշրջային ուղղություն, ինչպե՞ս օգտագործել ինտերնետի ողջ պոտենցյալը՝ հօգում հայկական զբոսաշրջային ապրանքների: Այս ամենը և էլի շատ հետաքրքիր նյութեր կարդացեք EMPORIUM-ի 4-րդ համարում: Մասնավորապես՝
- Ինչ է զբոսաշրջային արդյունքը
- Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներ, տեսակները, վայրերը
- Գնագոյացումը զբոսաշրջությունում
- Ինչպես է վաճառվում ու խթանվում զբոսաշրջային արդյունքը, հարցազրույց առցանց խթանման հոլանդացի հեղինակավոր մասնագետների հետ
- Գրքեր, որոնք պետք է կարդալ՝ գովազդի մասնագետ դառնալու համար
- Սպառողական վարք
- Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում
- Բրենդ-քաղաքներ կամ ինչպես Երևանը դարձնել զբոսաշրջային բրենդ
- և այլ հետաքրքիր նյութեր:
EMPORIUM ամսագիրն ընթերցելու համար պետք է բաժանորդագրվել:
3 ամիս – 15.000 դրամ
6 ամիս – 24.000 դրամ
10 ամիս – 30.000 դրամ
Բաժանորդագրվեք և ստացեք բացառիկ հնարավորություն դառնալու EMPORIUM մարքեթինգային ակումբի անդամ, որի շրջանակներում կարող եք մասնակցել փակ երեկույթների, մաստեր կլասների, փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումների, սեմինարների և այլն:
Մոսկովյան 24, 1ա
010 56 18 37
www.emporium.am
info@armemporium.com





