Հայաստանն ունի ամենաբարենպաստ մեդիամիջավայրը. IREX
August 10, 2011
IREX ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունն ուսումնասիրել է Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում լրատվամիջոցների ազատությանը նվիրված հետազոտություն՝ «Տարբեր երկրների մեդիա սեկտորի հզորությունն ու կենսունակությունը չափելու» համար։
Զեկույցում երկրները գնահատվել են 0–ից 4 բալ սանդղակով, որտեղ 4 բալ ստանում են լրատվամիջոցների ազատությունն ապահովող երկրները։ Հայաստանը նշված երկրների մեջ լավագույնն է՝ 2,09 բալով, իսկ ահա Թուրքմենստանն ու Ուզբեկստանը ունեն վատագույն ցուցանիշները՝ 0,35 ու 0,59 բալ։ Հայաստանի վարկանիշն ավելի շատ է բարելավվել քան Վրաստանինը։ Մեր հարևան երկիրն ընդհանրապես, Ղրղըզստանի հետ մեկտեղ, զեկույցում որակված է որպես «հիասթափեցնող» դեպքեր։ Բանն այն է, որ չնայած գունավոր հեղափոխություններից հետո արձանագրված զգալի առաջընթացին, լրատվամիջոցների ազատության վիճակը զգալի նահանջ է ապրել և ընդհուպ մոտեցել մինչհեղափոխական մակարդակին։
Intermedia նախագծի ղեկավար Անաստասիա Միրզոյանցի խոսքով Վրաստանում առկա են լրատվամիջոցների ազատության իրավական երաշխիքներ, սակայն դրանք շատ հաճախ խախտվում են իշխանությունների կողմից, որոնք տարբեր միջոցներ են օգտագործում համոզվելու, որ լուրերի բովանդակությունը վերահսկելու հնարավորություն ունեն։
Tert.am






