Հոկտեմբերի 10-18 կարող եք գրանցել գործեր նոր մրցույթում, որը կոչվում է «Չիրագործված նախագծեր»:  Այս մրցույթում աշխատանքները գնահատվելու են հիմնական մրցութային անվանակարգերից դուրս: Այս մրցույթում Գրան-պրի չի շնորհվում: Գնահատվում է միայն կրեատիվությունը`անկախ ենթադրվող արդյունավետությունից: Միավորները, որոնք մասնակիցը ստանում է տվյալ մրցույթում, փառատոնի ընդհանուր կրեատիվության վարկանշային աղյուսակում հաշվի չեն առնվում:
    Այս մրցույթի նպատակն է նոր տաղանդների բացահայտումը գովազդի, դիզայնի, մարքեթինգային կոմունիկացիաների ոլորտում:
    Մանրամասների համար խնդրում ենք այցելել համապատասխան կայքէջը:

    Մեկ այլ կարևոր նորություն օրերս ստացել ենք Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արզուման Հարությունյանից, ով տեղեկացնում է, որ Հայաստանում սկսելու է գործել կրեատիվության վարկանաշային աղյուսակ:

    Հոկտեմբերի 7-9 «Popok» փառատոնը ներկայացված էր «Digitec Expo» ցուցահանդեսին, որի ընթացքում հյուրերը ծանոթացան փառատոնին և վարպետության դասերի թեմաներին: Մեր տաղավարը ուշադրություն էր գրավում մանուշակագույն փղի միջոցով, դեպի որը ցուցահանդեսի մուտքի մոտից տանում էին փղի մանուշակագույն հետքերը:
    Հյուրերին բաժանվում էին գունավոր պոպոքներ և փղի կերպարով զարդարված թռուցիկներ, որոնք այդ թռուցիկը պահողին հարստություն են խոստանում:

    adfestival.am

    TwitterLiveJournalFacebookWordPressGoogle GmailBlogger PostGoogle ReaderMySpaceHotmailYahoo MailShare

    Leave a Reply