Facebook-ում շվեյցարական գյուղի գովազդը «հավանողների» նկարները փակցվել են գյուղի տների պատերին

November 16, 2011

Շվեյցարական Օբերմուտտեն գյուղի գյուղապետը Facebook սոցիալական ցանցում թողարկել է գովազդային արշավ, որը չորս շաբաթվա ընթացքում հավաքել է 10 հազար «հավանություն»: Դրա շնորհիվ ընդամենը 79 բնակիչ ունեցող գյուղը հայտնի է դարձել աշխարհի ավելի քան 35 երկրում:

Facebook-ում գովազդային արշավի էջում ասվում է, որ Օբերմուտտենի գյուղապետը խոստացել է գյուղի տների պատերի վրա փակցնել բոլոր նրանց նկարները, ովքեր գովազդային արշավի էջում կսեղմեն «հավանել» կոճակը: Ընդամենը չորս շաբաթվա ընթացքում մոտ 10 հազար մարդ «հավանել» է գյուղի էջը, իսկ ավելի քան հազար օգտատերեր գովազդային արշավի մասին գրել են իրենց անձնական էջում:

Ինչպես հաղորդվում է տեսանյութում, Օբերմուտտեն գյուղի էջը Facebook-ում դարձել է Շվեյցարիայի էջում ամենաշատ այցելվող վայրը: Շվեյցարական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սոցցանցերում գյուղը իր հայտնիությամբ առաջ է անցել Ջասթին Բիբերից, Լեդի Գագայից և Coca-Cola ապրանքանիշից:

Շնորհիվ այս տեսայութի, աշխարհում մոտավորապես 60 միլիոն մարդ լսել է Օբերմուտտեն գյուղի մասին:

www.1in.am

TwitterLiveJournalFacebookWordPressGoogle GmailBlogger PostGoogle ReaderMySpaceHotmailYahoo MailShare

Մեկնաբանել