Մի քիչ նեյմինգից (շարունակելի…)

January 4, 2012

Այսօր լայն սպառման ապրանքների կամ ծառայությունների ոլորտում ձեռնարկչատիրական գործունեությունում հաջողված արդյունք ունենալու գրավականն ապրանքը կամ ծառայությունը շուկա ներմուծելու գործընթացի ճիշտ պլանավորումն է: Ամեն տարի շուկայում հայտնվում են հսկայական քանակով նոր ապրանքներ, որոնց մեծամասնությունը ներկայացված են որպես ապրանքանիշ` բրենդ: Շուկայի հատվածները պարբերաբար համալրվում են նոր ապրանքներով եւ ծառայություններով, որոնք հիմնականում ունեն նույն սպառողական որակները եւ շուկայում նապատակային լսարանի շրջանակներում սկսում են իրականացնել ապրանքանիշի դիրքավորում:

Արագ աճող առաջարկների քանակը եւ քիչ աճող սպառողների պահանջարկը ձեռնարկատերերին դրդում է սպառողների շրջանակում առաջարկվող ապրանքանշի պահանջարկի եւ հետաքրքրվածության բարձրացմանը խթանող քայլերի դիմել: Յուրաքանչյուր արտադրող փորձում է սպառողի ուշադրությունը գրավել դեպի իր ապրանքանիշը, ինչի համար էլ օգտագործում են մարքեթինգային կոմունիկացիայի, գովազդի, բրենդինգի, հասարակության կարծիքի ձեւավորման միջոցները:

Հայակական շուկան նույնպես արագ է զարգանում: Ի պատասխան այդ զարգացումների առաջանում են հասարակայնության հետ կապերի ծառայություն մատուցող կազմակերպությունների թիվը (“Սփյուռ” տեղեկատու ընկերությունում 2010թ-ին գրանցված է PR եւ մարքեթինգային ծառայություն մատուցող 41 ընկերություն), բարձրանում է արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների որակը, ստեղծվում են խոշոր ընկերություններ, որոնք շուկա են մտնում նորանոր բրենդերով:

Այսօր հայկական շուկան գտնվում է զարգացման փուլում, ձեւավորվում է մրցակցային մշակույթ եւ շատ ապրանքներ կամ ընկերություններ մտնելով շուկա առաջինը սպառողին ներկայանում են իրենց անունով: Դա պայմանավորված է մատուցվող ծառայությունների կամ ապրանքների միջեւ ոչ գնային` որակական մրցակցությամբ:

Հենց ապրանքի կամ ծառայության անունն է, որ սպառողի մոտ ձեւավորում է առաջին տպավորությունը կամ արժեքային դիրքորոշում է ձեւավորում: Անունը դա առաջին սիմվոլն է, որ սպառողը ստանում է բրենդի մասին: Ինչպես նաեւ ոչ գնային մրցակցության դեպքում տվյալ ապրանքը ձեռքբերելու որոշում կայացնելու գործընթացին առաջին ազդեցությունը թողնում է անունը. այն հիմնականում հանդիսանում է սոցիալական բավարարվածության գործոն:

Ապրանքի կամ ծառայության անունն է, որ այն դարձնում է անհատական եւ տարբերվող, թողնում է լավ տպավորություն եւ առաջացնում է այն ձեռքբերելու ցանկություն: Անհաջող անուն ունեցող ապրանքը կամ ծառայությունը դատապարտված է կործանման եւ ինչքան էլ նրա դիրքավորման համար նյութական ներդրումներ արվի միեւնույն է ուշ թե շուտ այն կամ դուրս կմղվի շուկայից: Պատահական չէ, որ աֆորիզմի կարգավիճակ է ստացել Անդրեյ Նեկրասովի հետեւյալ արտահայտությունը “ինչպես նավը կանվանես, այնպիսինն էլ կլինի նավագնացությունը”: Նույնը կարելի է ասելի բրենդի վերաբերյալ:

Որպեսզի նոր բրենդն իր տեղը գտնի շուկայում եւ գրավի սպառողների ուշադրությունը, հարկավոր է հետեւել անվանադրման (նեյմինգի) որոշակի կանոններին, հաշվի առնել սահմանված չափանիշները եւ անվան ստեղծման փուլերը (ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ հոդվածներում):

Ոչ միշտ է, որ նոր ապրանքներն իրենց անունները ստանում են ճիշտ մշակումների եւ քայլերի արդյունքում, շատ անգամ հայկական իրականությունում ապրանքն անվանադրելիս չեն կիրառվում նեյմինգի կանոններն ու չափանիշները եւ ապրանքները ստանում են անուններ ըստ նախասիրությունների կամ պատահականության` հաշվի չառնելով սպառողների վարքն ու հետագա վերաբերմունքը տվյալ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ:

TwitterLiveJournalFacebookWordPressGoogle GmailBlogger PostGoogle ReaderMySpaceHotmailYahoo MailShare

Մեկնաբանել