Խողովակ, ծլվլոց, ուռա…
January 8, 2012
Այս հոդվածը խոսում է նեյմինգի մաիսն, թե ինչպես կարելի է անվանադրել այն ապրանքը, որը ստեղծում ենք։ Ինչպես գիտենք տարբեր ազգերի համար նեյմինգը յուօրինակ է և տվյալ ազգի մայրենի լեզվով այն կարող է այլ հնչողություն և ընկալում ունենալ։
Թե ինչ անուններ կունենային համաշխարհային հայտնի օն-լայն ռեսուրսները, եթե դրանք ստեղծվեին Հայաստանում։ Վերլուծել է Վարդան Պապիկյանը՝ http://blog.papikyan.biz/?p=1840
Այնպես է դասավորվել, որ այս դարում ամենա հանրահայտ ինտերնետային ռեսռւրսներն ունեն այնպիսի անվանումներ, որոնք եթե ստեղծված լինեին ի սկզբանե հայերի կողմից և նույն տրամաբանությամբ, ապա կստանայինք բավականին հետաքրքիր պատկեր. կբեերեմ մի քանի օրինակներ, իսկ շարքը կարող եք ինքներդ շարունակել, քանի որ ես հազիվ թե բոլոր անվանումներին կարողանամ անդրադառնալ…
Գնացինք.
YouTube – ԴուԽողովակ. մտածված է ամենայն ճշգրտությամբ, այնպես չէ՞: Դուք Ձեր խողովակներով ավելացրեք Ձեր մեդիա նյութերը: Խոսակցականում էլ հետաքրքիր է ստացվում: Օրինակ` մտի իմ ԴուԽողովակում նայի էրեկվա քեֆի վիդեոն…
Twitter – Ծլվլիչ, կամ Ծլվլիկ. ինչու չէ, ամբողջ օրը` ծլվլոցների մեջ: Խոսակցականում երևի այսպես կլիներ` Այցելեք իմ Ծլվլիկը և հետևեք ինձ
[ի դեպ, իմ ծլվլիկի հասցեն`www.twitter.com/vardanpapikyan]
Yahoo! – Ուռաաա~… հենց ինքն է, որ կա: Մտածել են մի բան իսկ անունը դրել լրիվ այլ բան… «Որտեղ է քո էլեկտրոնային փոստի հասցե՞ն» հարցին շատերը կպատասխանեին Ուռաաա~-ում: Իսկ փոստի հասցեն կստացվեր երևի այսպես` vardan.papikyan@ուռաա.com….
TechCrunch (հանրահայտ ՏՏ լրատվական կայք) – ԹեքՃռճռոց, այսինքն Թեքնոլոջիի ճռճռոցը, այն ինչի մասին ճռճռում է ամբողջ օրը տեխնոլոգիաների աշխարհը: Այս տրամաբանությամբ կարելի է ստեղծել էկոճռճռոց, գովազդճռճռոց և այլ ռեսուրսները…
Facebook-ի մասին էլ չեմ խոսում – դիմագիրք: տրամաբանությունն այս դեպքում համարյա համապատասխանում է բուն ռեսուրսի բնույթին – դեմքիդ գիրքը, որտեղ, մանավանդ Facebook-ի վերջին փոփոխություններից հետո, մենք անընդհատ գրում ենք մեր կյանքի մասին…
ամենաԽՈԽՄԱներից. Mashable.com-ի ենթադրյալ հայկական տարբերակներից սա կլիներ – լափվող.com… չխորանանք սրա իմաստի մեջ…
Առայժմ այսքանը: Մնացած հազարավոր արտասահմանյան ինտերնետային ռեսուրսների անվանումների հայաֆիկացման արդյունքների մասին խնդրում եմ տեղեկացնել` մեկնաբանությունների տեսքով






